| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանի կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի` Հայաստան այցի շրջանակներում երեք ուղղության վրա է շեշտը դրվելու. լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը` խոսելով ՌԴ ԿԳ նախարարի այցի առաքելության մասին:
Նա տեղեկացրեց նաև, որ Վասիլևայի հետ պայմանավորվել են հատուկ շեշտադրում անել բնական գիտությունների և ինժեներատեխնիկական ուղղությամբ: «Երեք հիմնական ուղղությամբ ենք համագործակցելու` ինժեներատեխնիկական, միջուկային ֆիզիկայի և բնական գիտությունների: ՌԴ-ի մեր գործընկերները, հատկապես` գիտական հաստատությունները, շատ ավելի սերտ համագործակցություն կսկսեն մեզ հետ: Բացի այդ` փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցների մեթոդիկայի հարցում կլինի համագործակցություն, մենք կվերցնենք Ֆինլանդիայի և ՌԴ-ի փորձը, քանի որ Ռուսաստանում էլ փոքրաթիվ աշակերտներ ունեցող մեծ թվով դպրոցներ կան»,- ասաց Մկրտչյանը:
Հարցին, թե «Ռուսաց լեզու» առարկայի դասագրքերից մեկում գրված է «նեգր», և որքանո՞վ է սա էթիկապես ճիշտ, Մկրտչյանը պատասխանեց, որ եթե, իրոք, նման բան կա, աններելի սխալ է: «Պետք է անպայման նայել սա, ճշտել»,- ասաց նա: