|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինի հայտարարությունը երբևէ արված Ռուսաստանի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի նմանատիպ հայտարարությունն է: Իսկ ի՞նչ է ասել Վոլոդինը: Բառացի հետևյալը. «Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում»:
Մեկնաբանությունը թողնում եմ ձեզ: Հիմա այս հայտարարությունը համեմենք Ռուսաստանի մամուլի և փորձագետների վերջին երկու ամսվա ընթացքում անթաքույց «վերապահումը» մեր որոշ նորանշանակ պաշտոնյաների նկատմամբ և պատկերն ամբողջական կդառնա: Սա սոսկ հայտարարություն չեմ որակում, սա պատասխան ու դիրքորոշում է, քանի չի հերքվել կամ հակառակը չի հայտարարվել»: