կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-23 21:58
Հասարակություն

Բոտուլիզմից կարելի է խուսափել

Բոտուլիզմից կարելի է խուսափել

Երևանում արձանագրվել է բոտուլիզմի 1 դեպք՝ 1 տուժածով: Ներկա պահին տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Ռեֆերենս լաբորատորիայում տուժածի կողմից սննդում օգտագործված տնային պայմաններում պահածոյացված շուշանի թթվի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է բոտուլոտոքսին: 

Հիշեցնենք, որ բոտուլիզմը սննդային ամենածանր թունավորումներից է և կարող է հանգեցնել մահվան։

Բոտուլիզմից և դրա ծանր հետևանքներից խուսափելու համար  նախարարությունը հորդորում է.

         •        Չօգտագործել տնային պայմաններում պատրաստված պահածոներ։

         •        Տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ պարտադիր ենթարկել ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով առնվազն 20-25 րոպե։

         •        Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմել բժշկի, քանի որ ժամանակին ցուցաբերած բժշկական օգնությունը կարող է փրկել հիվանդի կյանքը։

         Նշենք, որ հիվանդությունը սկսվում է ոչ բնորոշ (ընդհանուր թուլություն, գլխացավ, սրտխառնոց, փսխում) երևույթներով։ Բոտուլիզմին բնորոշ  ախտանիշները` տեսողության խանգարում, երկտեսություն, կոպի իջեցում, բբի լայնացում, փափուկ քիմքի պարալիզ, աֆոնիա (ձայնի խռպոտություն), կլման ակտի խանգարում և այլն, զարգանում են  մի քանի ժամից։ Մարմնի ջերմաստիճանը մնում է նորմալ, կարող է լինել պուլսի արագացում և շնչառության խանգարում։ Գաղտնի շրջանի տևոում է 4-8, երբեմն` մինչև 15 օր։

Մահվան պատճառ կարող է դառնալ շնչառական կենտրոնի կաթվածը։ 

Հետևե՛ք մասնագետների խորհրդին` մի՛ սնվեք ջերմային մշակման չենթարկված պահածոներ և խուսափեք  ծանր թունավորումից։

Առողջապահության նախարարության լրատվական ծառայություն