|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի փետրվարի 1-ին Տավուշի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 4 տուժածով:
Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:
Տավուշի մարզի Պառավաքար գյուղի բնակիչները հունվարի 30-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պահածոյացված կարմիր պղպեղ: Փետրվարի 1-ին հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, ռնգախոսություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հիվանդները հոսպիտալացվել են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացված հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներինը` միջին ծանրության:
Հիվանդները ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Բուժումը շարունակվում է: