Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հունվարի 28-ին Արարատի մարզում արձանագրվել է սննդային թունավորման՝ բոտուլիզմի 1 դեպք՝ 6 տուժածով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածոյի օգտագործումն է:
Արարատի մարզի Մասիսի բնակիչները հունվարի 26-ին և 27-ին սննդում օգտագործել են տնային պայմաններում պատրաստված շուշանի պահածո: Ուտելուց 12 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ հետևյալ ախտանշանները` թուլություն, գլխացավ, գլխապտույտ, փորկապություն, ռնգախոսություն, երկտեսություն, կլման ակտի խանգարում: Հիվանդներից 3-ը հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, 3-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց: Հոսպիտալացված հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, իսկ մյուսներինը` միջին ծանրության:
Հիվանդները ստացել են հակաբոտուլինային շիճուկ: Բուժումը շարունակվում է:
Հունվարի 18-ին Արցախում ևս արձանագրվել է բոտուլիզմի դեպք՝ մահվան ելքով: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ թունավորման պատճառը տնային պայմաններում պատրաստված կարմիր պղպեղի պահածոյի օգտագործումն է:
Բոտուլիզմից խուսափելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը կրկին զգուշացնում է.
• խուսափե'ք տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից
• տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե'ք ջերմային մշակման` պահածոյի
պարունակությունը եռացնելով 20-25 րոպե
• մի գնե'ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից:
• Առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե'ք բժշկի: