կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-21 14:49
Քաղաքական

Հո Նալբանդյանի հող տալով չի՞, դա ժողովրդի հողն ա. Մանվել Գրիգորյան

Հո Նալբանդյանի հող տալով չի՞, դա ժողովրդի հողն ա. Մանվել Գրիգորյան

Այսօր Եռաբլուրում Մանվել Գրիգորյանը, լրագրողների հետ խոսելով վերջերս քննարկվող հարցի մասին, թե տարածքներ ենք հանձնելու, արձագանքեց. «Դե խոսալո՞վ ա: Մի անգամ ասել եմ, էլի եմ ասում` դուք էլ ասեք`  սաղ Ազերբեջանը մենք ենք վերցնելու»:

Դիտարկմանը` Էդվարդ Նալբանդյանն ասել է այնպիսի տարածքների մասին է խոսքը, որը հիմնահարցի հանգուցալուծմանը և մեր անվտանգությանը չի խանգարի, պատասխանեց. «Խի չէ՞, թազա որ վերցնենք, հետո կմտածենք: Ես հասկանում եմ, որ Նալբանդյանն ասել ա` թազա որ վերցնենք, հետո կմտածենք` հետ տա՞նք, թե՞ չէ: Նալբանդյանը ո՞նց կտա հող, տենց բան չկա ու չի էլ կարա ըլնի: Կարող ա քաղաքականությունը, դիվանագիտությունը ինչ-որ բառեր կամ լեքսիկոն ա պահանջում, բայց Նալբանդյանը ոչ հող կտա, ոչ էլ մտադիր ա տալու, կամ էլ հո իրա տալով չի՞, դա ժողովրդի հողն ա»:

Գրիգորյանը հավելեց. «Նախագահն ինչ-որ պետք ա սաղ աշխարհի դիմաց ասեց, իսկ դուք ընկել եք` ինչ-որ բաներ եք պչկորում»: