կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-29 16:17
Հասարակություն

Մեր գործընկերները զոհվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հողն անվտանգ դարձնելիս. HALO Trust

Մեր գործընկերները զոհվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հողն անվտանգ դարձնելիս. HALO Trust

Տեղեկացրել ենք, որ այսօր արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արցախում։ Մարտակերտ քաղաքի հարևանությամբ գտնվող չեզոք գոտում «Նիվա» մակնիշի ավտոմեքենան ականի վրա պայթել է, ինչի հետեւանքով կա 3 զոհ և 2 վիրավոր։ Զոհերն ու վիրավորները HALO Trust-ի աշխատակիցներ են:

Կազմակերպությունը ողբերգական դեպքի մասին պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Խոր կսկիծով տեղեկացնում ենք, որ մարտի 29-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի Ղազանչիի շրջանում հակատանկային ականների ականազերծման պատահական պայթյունի հետևանքով զոհվել են երեք և վիրավորվել մեր երկու աշխատակիցներ: Նրանք այդ ժամանակ եղել են մեքենայում ականազերծման պարտականություններ իրականացնելիս:

Տուժածներն այս պահին բուժվում են Ստեփանակերտի հիվանդանոցում, և HALO-ն կապ է հաստատում Լեռնային Ղարաբաղում գտնվող նրանց ընտանիքների հետ: Մենք սերտորեն համագործակցում ենք տեղական ոստիկանության ու իշխանությունների հետ և կոչ անում արտաքին քննիչներին զեկուցել դեպքի ամբողջական փաստերի մասին:

Ամբողջ աշխարհում ամեն օր HALO-ի շուրջ 8000  աշխատակից գնում է աշխատանքի այն վայրերում, որտեղ ոչ ոք չի կարող անգամ քայլել, և այս ողբերգական դեպքն ի ցույց է դնում վտանգները, որոնց նրանք առնչվում են, ու մեր աշխատանքի կարևորությունը: Մեր գործընկերները զոհվեցին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար հողն անվտանգ դարձնելիս»: