|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Խելքս չի կտրում` ինչից պետք ա նեղանար. այսպես արձագանքեց ԱԺ գեներալ-պատգամավոր Մանվել Գրիգորյանը լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք նեղացած է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Մանվել Գրիգորյանը նշեց, որ Սեյրան Օհանյանի պաշտոնանկությունից հետո մեկ-երկու անգամ զրուցել է նրա հետ:
Հարցին, թե մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, նա նախ պատասխանեց, որ «միշտ էլ ցուցակով գնացել է», հետո ինքն իրեն ուղղեց, թե` ինչ որոշում կայացվի: «Աբսալյուտնի իմ հետ քննարկում չի եղել»,- նշեց Գրիգորյանը:
Հարցին` հնարավո՞ր է, որ Սեյրան Օհանյանին միանա, հակադարձեց, որ կարող են իրեն միանալ:
Հողերի հանձնման մասին քննարկումներին ի պատասխան, Գրիգորյանը հայտարարեց. «Ով որ խոսում ա… մորդ կտանես, կհանձես»: