կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-19 12:45
Քաղաքական

Մաշկի վրա զգալը շատ անչափելի զգացողություն է. վարչապետը` փոփոխությունների մասին

Մաշկի վրա զգալը շատ անչափելի զգացողություն է. վարչապետը` փոփոխությունների մասին

Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ լրագրողները հարցեր ուղղեցին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Հարցերից մեկին` խոստացված փոփոխությունների արդյունքն ինչո՞ւ այդպես էլ չենք տեսնում, չենք զգում մեր մաշկի վրա, վարչապետը պատասխանեց, թե` ձեր մաշկը մի զգացողություն ունի, մեկ ուրիշինը` այլ, ինչպե՞ս ենք ենք տարբերելու` որն է ճիշտ զգում:

«Դրա համար էլ ամբողջ աշխարհն ընդունել է հայտանիշների համակարգ, որով գնահատում է կառավարության աշխատանքը: Մենք էլ այս մեկ ամիսը սկսել ենք հաշվետվություններ տալ, և մեր ընթացիկ ցուցանիշները լավագույնն են ԵԱՏՄ-ում ու տարածաշրջանում: Ով է իր մաշկի վրա ինչ-որ բան զգացել, ով` չէ, սուբյեկտիվ զգացողություն է: Այսօր ՀՀ բոլոր քաղաքացիներն ուզում են, որպեսզի որակապես իրենց կյանքը փոխվի: Հնարավո՞ր է մեկ տարվա մեջ բոլորինը փոխել, իհարկե` ոչ: Մաշկի վրա զգալը շատ անչափելի զգացողություն է»,- ասաց վարչապետը: