Փոխարժեքներ
14 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.01 |
EUR | ⚊ | € 413.24 |
RUB | ⚊ | ₽ 3.83 |
GBP | ⚊ | £ 498.3 |
GEL | ⚊ | ₾ 139.72 |
Մեկնարկել է՝ Արցախի Հանրապետության 33-ամյակին նվիրված «Վերադարձ» խորագրով միջոցառումը, որը նախաձեռնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ Նշվում է, որ «ՎԵՐԱԴԱՐՁ» խորագրով միջոցառումը նպատակ ունի ստեղծված ծանրագույն իրավիճակում արժևորել պատմական օրվա խորհուրդը, նաև ներկայացնել մոտեցումներ և առաջարկներ՝ Արցախի հիմնախնդրի մարտահրավերների և քաղաքական լուծումների, համազգային հանձնառությունների և Արցախահայության անօտարելի իրավունքների իրացման վերաբերյալ։
Միջոցառումը սկսվեց մեր րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հերոսների։ Այնուհետեւ հնչեցին Հայաստանի ու Արցախի պետական հիմները։
Մինչ այդ, լրագրողների հետ զրույցում, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանն ընդգծեց․ «Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության հարցը Հայ դատի առաջնային նպատակներից է․ Ադրբեջանը պետք է Բաքվում իր մաշկի վրա այդ ճնշումը տեսնի»։
Մանրամասն՝ տեսանյութում։