Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսության անկումը Հայաստանում խորանում է: Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին 10 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն անկում է ապրել 6,7 տոկոսով, ինչը 2020 թվականի ամենավատ ցուցանիշն է։
NewArmenia.am-ը հարցի հետ կապված զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ, որը չհերքեց`կորոնավիրուսի համավարակն ու պատերազմն այս տնտեսական ակտիվության նվազման էական բաղադրիչներից են, սակայն շեշտեց, թե իրական խնդիրը ոչ թե այս գործոնների մեջ է, այլ գործող իշխանության ապաշնորհության ու կառավարման ձախողումների: Նա ցավով արձանագրեց, որ տնտեսության այս տեմպերը 2020 թ.-ով չեն ավարտվելու, ավելին` հետագայում «ազգովի երանի եք տալու 2020 թ.-ի պատկերին»:
«Տնտեսական ռիսկերն արդեն անչափելի են դարձել, որևէ ներդրումային նախագծի մասին խոսելը, երազելն իրատեսական չէ: Մյուս կարևոր հարցն այն է, որ այս տնտեսական խնդիրներն ունեն սոցիալական հետևանքներ: Օրինակ` հիմա շատ հաստատուն քայլերով արժեզրկվում է մեր ազգային արժույթը, իսկ սա դեռ այսբերգի գագաթն է: Թեպետ, ԿԲ-ն ասում էր, որ կառավարելի է և այլն, բայց, միանշանակ է, որ այս տեմպը շարունակվելու է: Ազգային արժույթի արժեզրկումն էլ առաջացրել է գնաճ, և աղքատության մակարդակի ավելացման շատ հստակ գործոն է: Դեկտեմբեր ամսին կավելանան տրանսվերտները, սակայն հունվարից հետո ունենալու ենք աննախադեպ արժեզրկում, բնականաբար, գնաճի ավելացում, իհարկե, առաջնային անհրաժեշտության ապրանքների»,- ասաց նա:
Ավետիսյանը հիշեցրեց` տնտեսության վրա սոցիալական բեռը մեծացել է, քանի որ համավարակը գործազրկության աճի պատճառ դարձավ, աղքատության մակարդակը բարձացավ, պատերազմի հետևանքով կան հազարավոր զոհվածերի ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, որոնց առջև պետությունը սոցիալական պատասխանատվություն ունի, պատերազմի հետևանքով փախստական դարձած մարդիկ և այլն:
«Եթե սրա կողքն էլ դնում ենք, որ էապես կրճատվել են նաև հարկային եկամուտներն ու շարունակում են կրճատվել, նայում ես ապագայում որևէ տեսանելի եկամուտեր, քան արտաքին պարտքի մեծացնում է, չկա: Հույսը միայն արտաքին պարտքի մեծացումն է, որ միջազգային ֆոնդերից բերենք դոլարներ ու եվրոներ, որ հոգանք այս նվազագույն ծախսերը: Սակայն մենք մոտեցել ենք նաև արտաքին պարտքի կառավարելիության շեմին, և այդ կազմակեպությունները, որոնք տրամադրում են վարկ, նաև դիտարկում են այս պարամետրերը: Եթե այսպես շարունակվի, ապա շատ մոտ ապագայում մենք ունենալու ենք լուրջ խնդիրներ հաստատուն սոցիալական ծախսերը հոգալու: Այս իրավիճակը, եթե նկարագրենք մեկ բառով, ապա սոցիալ-տնտեսական համատարած ճգնաժամ է»,- ընդգծեց Թադևոս Ավետիսյանը:
Տնտեսագետի գնահատմամբ` տնտեսական խնդիրների մեջ մեծ դեր ունի նաև քաղաքական անկայունությունը, որն առկա է վերջին 2 տարվա ընթացքում: Թադևոս Ավետիսյանի խոսքով` այս ամենը պետությանն անդունդի եզրի առաջ է կանգնեցնում, իսկ խնդիրների ցանկն ամբողջական դարձելու համար պետք է նայել աշխարհաքաղաքական վիճակին, որտեղ ՀՀ թշնամին, ստորացնելով ու ֆիզիկական ներկայությամբ, հանրային կյանքի բոլոր ոլորտներում իր հետքն է թողնում:
«Ցավոք սրտի, սա բերելու է աննախադեպ արտագաղթի: Այսօր հոշոտված է մարդկանց հավատը, ելք չի գտնում անորոշության մեջ, իսկ հայը նման իրավիճակում դիմում է արտագաղթի, ինչը մենք կտեսնենք, երբ երկիրը լքելու հետ կապված որոշակի խոչընդոտներն անցնեն: Այս պատկերի մեջ իշխանական պատգամավորներից մեկը, որին չեմ էլ ցանկանում մասնագիտորեն պատասխանել, անմեղուսնակ է, քանի որ հպարտանում ու հայտարարում է, որ ժողովրդագրական դրական միտում ունենք, գնացողների ու էկողների դրական հաշվեմնացորդ կա: Նույնիսկ այս վտանգների պարագայում փորձում է ոչ իրական օրակարգ ստեղծել»,- եզրափակեց Թադևոս Ավետիսյանը:
Անի Արամի