Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, ռուս-թուրքական հարաբերությունների` Հայաստանի վրա ազդեցությանն անդրադառնալով, նշեց. «Հիշո՞ւմ եք, մի քանի ամիս առաջ խոսվում էր Ռուսաստանի` Թուրքիային զենք վաճառելու մասին, ասվում էր, որ զենք է վաճառվում: Ես էլ ասեցի, ոչինչ, մի օր էդ զենքն իրանց վրա ա կրակելու, տեսեք` քանի ամիս է անցել, էսօր տեսանք դրա խնդիրը: Էսօր տեսանք, թե էդ զենքն ում վրա կրակվավ, հենց ռուսն իրա մաշկի վրա զգաց էդ: Վերջապես ռուսը հասկացավ, որ թուրքն իրան բարեկամ չի դառնա: Հիմա ռուսները լրատվական միջոցներով հայտարարում են, որ միակ մեր հարազատը, ամենալավ բարեկամն է հայը: Նոր հասկացա՞ն: Ամբողջ աշխարհում է լարված վիճակ, գերտերություններն են ահավոր լարված, ինչ մնաց մենք: Խնդիրն ահավոր ա, որովհետև համաշխարհային պատերազմի են տանում, էս ա: Որ պատերազմ սկսվի, մենք թատերաբեմում ենք, ո՞նց կարանք հետ մնանք, մենք ազգովի պտի պատրաստ լինենք: Վաղը, որ պատերազմ սկսվավ, էդ նույն զորացրվածներն էլ պտի էթա պատերազմ, բա էլ ո՞վ պտի պաշտպանի էս երկիրը»:
Անդրադառնալով պաշտոնյաների որդիների` բանակում ծառայելուց խուսափելուն, Սարոյանը նշեց, որ կարող են նաև այդպիսի օրինակներ լինել: «Չեմ բացառում և չեմ ասում, որ չի կարա լինի, բայց մեծամասնությամբ սաղ էլ ծառայում են: Որ կռիվ եղավ, սաղ էլ էթալու են, նրանք առաջին հերթին են էթալու, նրանք ավելի շատ բան ունեն կորցնելու, քան էն քյասիբի տղեն»,- ասաց պատգամավորը:
Սարոյանը նշեց, որ առայժմ լայնամաշտաբ ռազմական գործողությունների վտանգ չի տեսնում: «Տեսնում եմ, որ սրված է վիճակը, բայց ընձի չի թվում, որ Ադրբեջանը ռիսկ անի, էթա դրան, որովհետև ինքը դրա տակից դուրս չի գալու: Ադրբեջանի ներքին քաղաքական վիճակն էլ ա սրված, շատ ահավոր սրված ա, նենց չի, որ Ադրբեջանում ամեն ինչ լավ ա»,- հայտարարեց նա: