Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով` Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովը։ Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին համեմատաբար հանգիստ է։
Ինչ վերաբերում է Արցախյան հակամարտության խնդրի լուծման մեջ Սփյուռքի դերակատարմանը, սրբազանը նշեց, որ Սփյուռքը կարող է մեծ դերակատարում ունենալ՝ հայ համայնքները կարող են ակտիվ աշխատել Ֆրանսիայում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում: «Համանախագահող երկրները կարող են լավ լոբբինգ անել, իրենց ներդրումներով զորացնել Հայաստանն ու Արցախը»,- նշեց նա։
Հարցին, թե, որպես Արցախի թեմի առաջնորդ, արդյոք բավարար է համարում Սփյուռքի իրականացրած լոբբինգը Արցախի ճանաչման հարցում, սրբազանը պատասխանեց, որ, իր կարծիքով, Սփյուռքն անում է այն, ինչ ի զորու է։
«Ադրբեջանն ազնիվ ճանապարհով չի գնում, շատ հաճախ մեծածավալ կաշառքներ է տալիս»,- ասաց Պարգև սրբազանը։