|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մենք բոլորս էլ աղոթում ենք, որ մի օր շուտ հանդարտ կերպով այս ամենն ավարտվի: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև սրբազանը՝ խոսելով հուլիսի 17-ից ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի հետագա գործողությունների մասին:
«Կարծում եմ՝ ճանապարհի կեսից ավելին անցել ենք, Փառք Աստծո, որ պատանդները դուրս եկան, հուսանք, որ երկու-երեք օրվա ընթացքում այս ամենը կավարտվի և բարի, խաղաղ ձևով կգտնվի նորմալ հանգրվանը: Սա է մեր բոլորիս մտահոգությունը և ցանկությունը»,- ասաց նա: Սրբազանի խոսքով՝ խաղաղ հանգուցալուծումը կլինի այն, որ զինյալները հանձնվեն. «Զենքերը պետք է վայր դնեն ու դուրս գան… մեզ ո ՛չ զոհ է պետք, ո ՛չ էլ վիրավոր, ո ՛չ էլ զենքով էդ հարցը կլուծեն: Ամենալավն ու ճիշտը, մարդկայինն ու խոհեմն այն է, որ նրանք վայր դնեն զենքերն ու դուրս գան»:
Պարգև սրբազանը նաև նշեց, որ երկրի իշանությունը և ուժային կառույցները բանակցություններ են վարում, որպեսզի շատ հանգիստ և հանդարտ կերպով այս հարցը լուծվի. «Զսպվածություն են դրսևորում, խոհեմություն… դա շատ ճիշտ է: Մեզ բիրտ ուժ պետք չէ՝ ոչ մի դեպքում, մենք հայ ենք, մեզ հարիր չէ»: