կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-18 10:35
Քաղաքական

Թալիշում մեծ շենքեր են կառուցվում․ Պարգև սրբազան

Թալիշում մեծ շենքեր են կառուցվում․ Պարգև սրբազան

Տեղեկացրել էինք, որ «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» խորագրով` Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովին ներկա է նաև Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Թալիշում այժմ շինարարական և կառուցապատման աշխատանքները մեծ թափով առաջ են գնում։ Ըստ սրբազանի՝ ոչ միայն քանդված տներն են վերակառուցվում, այլ նաև նոր շինություններ են կառուցվում։

«Թալիշում մեծ շենքեր են կառուցվում։ Սպասում ենք, որ աստիճանաբար հետ կբերենք մեր բնակչությանը Թալիշ»,-ասաց սրբազանը։