Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով` անցնող տարվա կարևոր իրադարձություններից էր ՄԱԿ-ի 72-րդ նստաշրջանը, մասնավորապես` այնտեղ Սերժ Սարգսյանի ելույթը:
«Ուղերձ համար մեկ՝ ցեղասպանությունը ոճրագործություն է քաղաքակիրթ մարդկության նկատմամբ, պետք է դատապարտվի, և եթե Թուրքիան շարունակի իր ժխտողական քաղաքականությունն ու շարունակի նախապայանններ թելադրել, մենք 2018-ի գարուն կթևակոխենք առանց դրանց: Թուրքիան ամեն ինչ անում է, որ մենք քաղաքական գարուն մտնենք առանց դրանց, դրա վառ ապացույցը Չավուշօղլուի վերջին հայտարարությունն է: Նախագահը նաև Արցախի խնդրին անդրադարձավ՝ նշելով, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի և պարտավոր է իրականացնել աստվածատուր իր իրավունքը, և Արցախում զարգանում է ժողովրդավարությունը»,- տարին ամփոփող ասուլիսում ասաց Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ու Թուրքիան մինչ օրս չեն գիտակցում, որ Արցախն ունի այդ իրավունքը, որ Արցախի քաղաքացիներն անկախացել են ոչ թե Ադրբեջանից, այլ ԽՍՀՄ-ից: «Արցախը երբեք Ադրբեջանի կազմում չի եղել, անջատվել է Խորհրդային միությունից` մինչև դրա փլուզումը, ինչպես նաև ԵՄ 3 անդամները՝ Լիտվան, Լատվիան և Էստոնիան: Ես Ռիգայում էլ եմ ասել, որ, հարցականի տակ դնելով այս հարցը, հարցականի տակ եք դնում ձեր ազատ ինքնորոշման իրավունքը: Իսկ Ադրբեջանն ուզի, թե չուզի, աշխարհը գնում է ինքնորոշման հաղթարշավի ճանապարհով»,- եզրափակեց Շարմազանովը: