|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթով հանդես եկավ նաև ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը` հաշվի առնելով նախագծի մասնագիտական բնույթը:
«Գնամ մասնագիտական դաշտ, հետո հետ կգամ քաղաքական դաշտ»,- ասաց նա և խոսեց նախագծի ընդունման անհրաժեշտության մասին:
Բաբլոյանը հայտնեց, որ 5-րդ գումարման խորհրդարանը նույնպես անդրադարձել է այս հարցին և ինքը` որպես զեկուցող, ներկայացրել է այդ նախագիծը: Նրա խոսքով` մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման առանձին կարգ մշակելու կարիք չկա:
«Խնդիրը մեր մեջ է, եթե որևիցե մեկը որոշի գալ Հայաստան` բուժօգնություն ստանալու, կգա, երբ որ մենք հատուկ կարգ ենք մտցնում, նշանակում է խտրականություն ենք մտցնում: Այս նախագծով մենք հանում ենք խտրականությունը և գնում ենք համահունչ ցիվիլ աշխարհին, ոտք ենք մեկնում Եվրոպայի հետ»,- ասաց ԱԺ նախագահը` խորհուրդ տալով չբարդացնել իրավիճակը:
«Ամոթ է այն երկրներին, որտեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ից կարող են մարդիկ մահանալ»,- հավելեց նա` կարևորելով մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելումը: