| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի` Ռուսաստանի սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության հսկողության ծառայության («Ռոսպոտրեբնադզոր») ղեկավար Աննա Պոպովայի ապրիլի 6-ին կայացած հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՄԻԱՎ/ՁիԱՀ-ի և վարակիչ այլ հիվանդությունների դեմ պայքարին, Հայաստանին նվիրաբերված ժամանակակից սարքերով հագեցած, կենսաանվտանգության երրորդ մակարդակի շարժական երկու լաբորատորիաներում հատուկ վտանգավոր վարակների ուղղությամբ հետազոտությունների շարունակականությունն ապահվելուն ուղղված հարցերին։
Աննա Պապովան առաջարկել է Միջազգային առողջապահական կանոնների ներդրման ուղղությամբ համագործակցությունը խորացնելու նպատակով հուշագիր ստորագրել։ Նախարարը ևս հաստատել է, որ դա ավելի սերտ ու համակարգված գործունեություն ծավալելու հնարավորություն կընձեռի:
Կարևորելով «Ռոսպոտրեբնադզորի» հետ համագործակցությունը` Լևոն Ալթունյանն ընդգծել է, որ համատեղ իրականացվող ծրագրերի շրջանակում չափազանց կարևոր աշխատանք է տարվում աշխարհի բնակչության համար սպառնալիք հանդիսացող և մարդկանց մեծաթիվ կյանքեր խլող հիվանդությունների դեմ պայքարում։
Երկուստեք ընգծվել է, որ նման դեպքերում համակարգված մոտեցումը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել կորուստներն ու համատեղ հակազդման արդյունավետ մեխանիզմներ մշակել:
Աննա Պապովան նախարարության ներկայացուցիչներին հրավիրել է մասնակցելու ապրիլի 18-20-ը Մոսկվայում կայանալիք ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման 6-րդ միջազգային համաժողովին` այն ներկայացնելով որպես փորձի փոխանակման լավ հարթակ:
Նախարար Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել հրավերի համար։ Նա ասել է, որ Հայաստանը վճռական է ՁԻԱՀ-ի, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ պայքարում և 2030թ. տուբերկուլոզն էլիմինացնելու ԱՀԿ-ի կոչն իրականացնելու ուղղությամբ համակարգված աշխատանքներ են տարվում:
Առողջապահության նախարարություն