Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած խորհրդարանը փետրվարի 11-ին չընդունեց ««Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, սակայն օրենքի խախտումները չեն դադարում:
Առավել ուշագրավ է, որ Հայաստանում պայքար է տարվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ, բայց գլխավոր օրենքի շեղմամբ: Բանն այն է, որ «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածում ասվում է. «Հայաստանի Հանրապետության բնակչության ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման եւ մոնիթորինգի նպատակով Հայաստանի Հանրապետությունում գործում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը»:
Կառավարությունը, նաեւ խորհրդարանը նախորդ տարվա փետրվարին որոշել են կենտրոնը լուծարել, սակայն դրա իրավունքն օրենքով վերապահված չէ:
Ընդգծենք, որ արդեն նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը դատի է տվել Առողջապահության նախարարությանը եւ պահանջում է իրեն վերականգնել նախկին աշխատանքում ու գանձել հարկադիր պարապուրդի գումար: Եվ մեծ հավանականությամբ կհաղթի, քանի որ ապօրինությունն ակնհայտ է»։