Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե քաղաքական ուժերը գան կոնսենսուսի և որոշեն Ընտրական օրենսգրքում որոշակի փոփոխություն կատարել, ինչ խոսք, պետք է կատարել. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Խոսելով ռեյտինգային ընտրակարգի փոփոխության մասին` ԱԺ նախագահը նշեց. «Ամեն կուսակցություն իրավունք ունի իր դիրքորոշումը ներակայացնելու, դրանք կարող են փոխվել կամ շտկվել միայն բանակցություների և քննարկումների արդյունքում»:
Անդրադառնալով հարցին` արդյո՞ք օրակարգում կա ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի փոփոխության հարցը, Բաբլոյանը պատասխանեց, որ նման հարց չկա:
Խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հարաբերությունների մասին` խորհրդարանի նախագահը նշեց. «Մարդկային առումով մեր հարաբերությունները երբեք սուր չեն եղել: Ինչպես բոլոր երկրներում և հասարակություններում, մեզ մոտ նույնպես ամեն բան կանոնակարգված է: Ես անձամբ, որպես ԱԺ նախագահ, ԱԺ-ի հարցերը կանոնակարգելիս և կազմակերպելիս հավասար եմ մոտենում բոլոր խմբակցություններին և պատգամավորներին, իսկ որպես ՀՀԿ խմբակցության անդամ` ունեմ այն դիրքորոշումը, որն ունի կուսակցությունը»:
Անդրադառնալով ապօրինի հարստացած պաշտոնյաների վերաբերյալ բացահայտումներին` Բաբլոյանը նշեց. «Պետք է հարգենք այն մարդկանց իրավունքը, ովքեր հարկեր են վճարում և այս պետությունը զարգացնում: Եթե մարդիկ գործարար են և մեծ կարողությունների տեր, չի նշանակում` նրանք գող են կամ ավազակ են, նշանակում է` նրանք ավելի մեծ մասնակցություն ունեն մեր երկրի զարգացմանը»: