Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի հայրը՝ Ջոն Շիպտոնը, հայտարարել է, թե ինքը վախենում է, որ իր որդին բանտում կմահանա «ինը տարվա հետապնդումից հետո այն բանի համար, որ համարձակվել է բացահայտել Միացյալ Նահանգների ռազմական հանցագործությունները», գրում է Daily Mail-ը:
Շիպտոնը Ժնեւում լրագրողներին հայտնել է, որ երկու օր առաջ այցելել է որդուն բրիտանական բանտում եւ ստիպված է եղել «բախվել դառը ճշմարտության հետ, որ նա կարող է մահանալ բանտում»:
Այն մասին, որ Ասանժի առողջական վիճակը սպառնալիքի տակ է, ավելի վաղ հաղորդել էր ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Նիլս Մելցերը:
Հատուկ զեկուցողը Մեծ Բրիտանիային կրկին կոչ էր արել Ասանժին չարտահանձնել ԱՄՆ եւ որքան հնարավոր է շուտ բաց թողնել նրան, որպեսզի Wikileaks-ի հիմնադիրը կարողանա սկսել լիարժեք բուժումը:
Wikileaks-ի հիմնադիրը 2010թ. Շվեդիայում մեղադրվել է սեռական ոտնձգությունների եւ բռնաբարության մեջ։ Նա 2012թ․ հունիսից թաքնվում էր Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ խուսափելով արտահանձնումից։ 2019թ․ ապրիլի 11-ի առավոտյան նրան կալանավորել են ԱՄՆ-ի հայցով։ Լոնդոնի դատարանը նրան մեղավոր է ճանաչել գրավի դիմաց ազատ արձակվելու պայմանները խախտելու համար եւ դատապարտել է 11 ամսվա բանտարկության։ Արտահանձնման վերաբերյալ լսումները սկսվել են մայիսի 2-ին։