Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն այսօր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին խնդրեց անդրադառնալ ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին:
«Ինչո՞ւ բժիշկ չկար այն պահին, երբ 44 օր հացադուլի մեջ եղած մարդը, որը տասն օր, իհարկե, դուրս էր եկել հացադուլից, պետք է անընդհատ լիներ բժշկական հսկողության տակ»,- հարցրեց նա:
Ի պատասխան` նախարար Զեյնալյանն ասաց, որ ջրից և սննդից հրաժարվելը մարդու ազատությունը և իրավունքն է: Ավելին, ըստ նրա, անձն իր կամքով է գնում այդ քայլին։
«Անձը տեղափոխվել է ՔԿՀ արդեն հայտարարված հացադուլի պայմաններում, և նրա բողոքն ուղղված է եղել ոչ թե կալանավայրի պայմանների դեմ, այլ` քրեական գործի: Մհեր Եղիազարյանին սահմանված կարգով բացատրվել է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հացադուլը, այդ թվում՝ նաև վախճանի հանգեցնել: Ով գնում է հացադուլի, պիտի իմանա, որ դա կարող է ավարտվել վախճանով, կարող է մահանալ»,- ասաց նախարարը: