կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-23 13:16
Հասարակություն

Մեր երկրների միջև եղբայրական հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների արմատական շահերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Մեր երկրների միջև եղբայրական հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների արմատական շահերին. ՀՀ-ում ՌԴ դեսպան

Այսօրվա եղանակը, արևը լավ նշան են և վկայում են, որ հայ-ռուսական հարաբերություններին լուսավոր, պարզ, բարենպաստ ապագա է սպասվում, ապագա, որը խարսխված է մեր երկրների և ժողովուրդների եղբայրական սերտ փոխհարաբերությունների վրա. այս մասին ԱԺ այգում հայ-ռուսական բարեկամության ծառուղու բացման արարողության ժամանակ ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Դիտարկմանը, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո ինչպե՞ս է գնահատում հայ-ռուսական հարաբերությունները, նա պատասխանեց.  «Մեր հարաբերություններն ամուր են, ամուր հիմք ունեն և միտված են ապագային։ Ես վստահ եմ, որ մեր ժողովուրդներն ու ղեկավարությունները լիարժեք կերպով գիտակցում են, որ մեր երկների միջև եղբայրական հարաբերությունները համապատասխանում են մեր ժողովուրդների արմատական շահերին։ Շատ շուտով սպասում ենք ՌԴ վարչապետի այցին Հայաստան։ Այցը կկայանա մեկ շաբաթից։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումներին, դրանք պարբերական բնույթ են կրում։ Իհարկե, նման հանդիպումների պլաններ կան»:

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ծառատունկը Ցեղասպանության 104-րդ տարելիցի նախօրյակին անցկացնելը որևէ կապ ունի օրվա խոհրդի հետ, դեսպանը այն կարծիքին է, որ այն կապ ունի հայ և ռուս ժողովուրդների պատմության իրադարձությունների հետ։

«Վաղը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, շատ շուտով մենք տոնելու ենք Հաղթանակի օրը։ Կարծում եմ, որ այսօրվա իրադարձությունը համախմբող նշանակություն ունի, որը խորհրդանշում է մեր բարեկամությունը, եղբայրությունը, մեր ձգտումը երջանկությանն ու խաղաղությանը», - նշեց Սերգեյ Կոպիրկինը։