Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպես դիտորդ` «Թյուրքսոյ» կազմակերպությանը Ռուսաստանի միանալը կարևոր է, քանի որ, վերջին վիճակագրության համաձայն, Ռուսաստանի Դաշնությունում ապրում է 20 միլիոն մուսուլման: Այս մասին ասել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ պատասխանելով «Վեստնիկ Կավկազա»-ի թղթակցի հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը նախատեսում է, որպես դիտորդ, միանալ «Թյուրքսոյ»-ին: «Ես չեմ բացառում դա, քանի որ Թաթարստանը, Բաշկորտոստանը և Հյուսիսային Կովկասը սատարում են այս գաղափարին»,- ասել է նա:
TÜRKSOY-ը (Թյուրքական մշակույթի միջազգային կազմակերպություն) միավորում է թյուրքական պետությունները, որի նպատակը «համագործակցությունն է թյուրքական ժողովուրդների միջև, թյուրքական ժողովուրդների նյութական և մշակութային հուշարձանների պահպանումը, զարգացումն ու փոխանցումն է հետագա սերունդներին»։ Շտաբ-գրասենյակը գտնվում է Անկարայում: Անդամակցում են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան, Ուզբեկստանը ր Թուրքմենստանը։ Դիտորդ են ՌԴ հանրապետություններ Բաշկորտոստանը, Թաթարստամը, Խակասիան, մոլդովական Գագաուզիան, ինչպես նաև ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսը։
Լեբեդևը նաև շեշտել է, որ այս քայլը կհամապատասխանի Ռուսաստանում բնակվող բոլոր մուսուլմանների շահերին:
Չնայած նման հայտարարությանը՝ դժվար թե ՌԴ-ն նույնիսկ, որպես դիտորդ, ներգրավվի կառույցում, քանի որ պաշտոնապես ՌԴ-ն չի ճանաչում Կիպրոսի բռնազավթված հյուսիսում ստեղծված թուրքական պետությունը։