|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց հանրապետության տարածքում գտնվող կիսակառույց և անավարտ շինարարությունների ու օբյեկտների վերաբերյալ: ՀՀ տարբեր բնակավայրերում, քաղաքային միջավայրում գոյություն ունեն մասնավոր ընկերություններին պատկանող բազմաթիվ անավարտ շինություններ: Նշված կիսակառույց և անավարտ շինարարությունների անհրապույր տեսքից խուսափելու և զբոսաշրջությունը խթանելու նպատակով քաղաքաշինության պետական կոմիտեին, մարզպետներին ու Երևանի քաղաքապետին հանձնարարվեց գույքագրել Հայաստանում առկա կիսակառույց շինություններն ու հողամասերը: Նաև` երկամսյա ժամկետում նրանք առաջարկություններ կներկայացնեն այդ շինությունների հետագա ճակատագրի վերաբերյալ:
Կարեն Կարապետյանի խոսքով` հանձնարարականը տրվում է այդ շինությունների անհրապույր տեսքից ու շրջակա միջավայրի վրա ազդեցությունից խուսափելու, տնտեսական բարենպաստ պայմաններ ստեղծելու, զբոսաշրջության համար առավել բարենպաստ միջավայր ձևավորելու համար: