|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացը կավարտվի հնարավորինս կարճ ժամկետներում: ՏԱՍՍ գործակալությանն այս մասին ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման և նոր ղեկավարի նշանակման գործընթացը կանցնի երկու փուլով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթացը կավարտվի հնարավորինս շուտ: Ինչ վերաբերում է երկրորդ փուլին, ապա ՀԱՊԿ կանոնակարգերը նման իրավիճակ չեն նախատեսում: Պետք է ունենալ ունվերսալ մոտեցում, որպեսզի հետագայում նման դեպքերում լինի հստակ մոտեցում»,-ասել է Շավարշ Քոչարյանը:
Շավարշ Քոչարյանը նշել է, որ կամ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունն առաջադրող երկիրը կներկայացնի նոր թեկնածու, կամ կազմակերպությունում նախագահությունը կփոխանցվի այլ երկրի՝ այբբենական կարգով:
Յուրի Խաչատուրովը մեղադրվում է 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու համար: