|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Ժողովուրդը» գրում է.
«Շաբաթ օրը կայացած ԲՀԿ դռնփակ համագումարից հետո հրավիրված քաղխորհրդի նիստից «Ժողովուրդ»-ին հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան։ Ըստ այդմ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթը կարդալուց հետո ավելի առարկայական է խոսել։ Նա ասել է, որ «2 ամսվա ընթացքում պետք է որոշվի, թե ով ինչի համար է պատասխան տալու»։ Շատ ԲՀԿ-ականներ չեն հասկացել, թե ինչ է նկատի ունեցել։ Այնուհետև հայտարարել է, թե «մեր թիրախը ՀՀ կառավարությունն է, քանի որ ՀՀ վարչապետն է մեր երկիրը կործանում»։
Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանից պարզել, թե ինչ է նկատի ունեցել ԲՀԿ նախագահը։ «Պարոն Ծառուկյանն ասել է, որ եռամսյակի ընթացքում յուրաքանչյուրը պետք է պատասխանատվություն կրի իր կատարած աշխատանքի համար, խոսքը մեր ձևավորված կառույցների, հանձնաժողովների, ղեկավարների մասին է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։