Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոալիցիա հնարավոր է ստեղծել կարճ ժամկետներում` շահագրգիռ պետությունների քաղաքական կամքի առկայության պարագայում. հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` ելույթ ունենալով Մոսկվայում անցկացվող Միջազգային անվտանգության համաժողովում:
«Մեր առջև հիմա չի դրված հարց` պայքարել կամ չպայքարել ահաբեկչության դեմ: Պրոֆեսիոնալները գիտեն` ինչպես դա անել: Հարցն այն է, թե ինչպես ստեղծել լայն կոալիցիա և ինչի հիման վրա ստեղծել այդ կոալիցիան»,- ըստ РИА Новости-ի` ասել է նա:
Ըստ Բորդյուժայի` այդ խնդիրը կարելի է լուծել` առաջին փուլում ստեղծելով անվտանգության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպությունների ցանցային փոխգործակցություն` ՄԱԿ-ի կողմից խիստ համակարգման պայմաններում, հարկավոր է տարածաշրջանային մակարդակով կազմել ահաբեկչական կազմակերպությունների միասնական ցուցակներ, որոնց նկատամամբ բոլոր պետությունները պետք է չեզոքացման միջոցառումներ իրականացնեն:
Բացի այդ, Բորդյուժայի կարծիքով, պետք է համախմբվել այն պետությունների շուրջը, որոնք իրենց ցուցադրել են որպես ահաբեկչության դեմ պայքարող ազնիվ ու անշահախնդիր մարտիկներ:
«Կարծում եմ` անհրաժեշտ է համախմբում ՌԴ-ի և ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջը, Չինաստանի և Շանհայի համագործակցության կազմակերպության շուրջը, որոնք կարող են լինել ահաբեկչության դեմ պայքարի լոկոմոտիվը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: