Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԱԱ-2018-ի Հայաստան-Դանիա խաղից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը խոսեց խաղի մասին.
«Պետք է ընդունել այն` ինչ կա։ Խաղը լավ սկսեցինք, բայց պատրաստ չէինք պայքարել բարձրից եկած գնդակների համար։ Մրցակցի կազմում շատ էին բարձրահասակ ֆուտբոլիստները։ Առաջին գոլի պատճառը մեր սխալն էր։ Պետք էր ավելի ուշադիր լինել։ Իմ կարծիքով մենք պատրաստ էինք խաղին, բայց ցավոք անտեղի սխալների պատճառով գոլեր ընդունեցինք։
Անդրադառնալով դարպասապահ Մելիքսեթյանի խաղին Պետրոսյանը պատասխանեց.
«Նա արդեն 31 տարեկան է և արդեն ուշ է փորձել ինչ-որ բան փոխել։ Ակումբում պետք է աշխատեն ավելի շատ այդ ուղղությամբ աշխատանք կատարել, որովհետև մենք ընդամենը 4 օր ենք ունեցել և այդքան քիչ ժամանակում հնարավոր չէ բան փոխել։ Ֆուտբոլիստներին մի քանի անգամ զգուշացրել էինք, որ փորձեն ցածրից խաղալ, քանի որ բարձրից գնդակները բաժին էին հասնում մրցակցին։
Մեզ մոտ ամենամեծ խնդիրը տեխնիական սխալներն էին։ Երբ դու արագ գրոհ ես զարգացնում, կամ փոխանցումը տեղ չի հասնում, արդեն գրոհ զարգացնելը շատ դժվար է։ Ասեմ ավելին, երբ հոգնածության ֆոնի վրա 2-րդ խաղն ես անցկացնում ու անընդհատ գնդակի կորուստ է լինում, չես հասցնում հետ նահանջել։ Ժամանակ է գալիս, որ ուժերդ չեն բավականացնում հետ վազելու, այդ պատճառով էլ Արասին դուրս բերեցինք խաղադաշտ»,-ասաց Պետրոսյանը: