|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մյանմայում նախօրեին տեղի ունեցած` Հանքարդյունահանման ոլորտի թափանցիկություն նախաձեռնության (EITI) վարչության նիստի ժամանակ Ադրբեջանի վերաբերյալ որոշում է կայացվել. հայտնում է contact.az-ը:
Որոշվել է թափանցիկության այդ միջազգային կառույցի շրջանակներում Ադրբեջանի պարտավորությունների իրականացման մոնիթորինգ իրականացնել:
«Վարչությունը հուսով է, որ Ադրբեջանում մեծ հնարավորություններ կստեղծվեն քաղաքացիական հասարակության համար, երկիրը ներդրում կունենա EITI-ի չափանիշների իրականացման գործում»,- ասվում է EITI-ի ղեկավար Քլեր Շորթի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության՝ օրերս հրապարակված հայտարարությունում ասվում էր, որ «EITI-ն պետք է ժամանակավորապես հեռացնի Ադրբեջանին կոալիցիայից և նշի անհրաժեշտ քայլերը անդամության վերականգնման համար: Ադրբեջանի վերջին քայլերը՝ ոչ կառավարական կազմակերպությունների ճնշումը, ցույց են տալիս, որ այդ երկիրն անտեսում է մարդու իրավունքները և միջազգային թափանցիկության պարտավորությունները»: