Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամենամեծ խնդիրը կադրային քաղաքականությունն է ու բազմաթիվ բնագավառներում տեսլական չունենալը. այսօր խորհրդարանական ճապազրույցների ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եթե լիներ տեսլական յուրաքանչյուր ոլորտի համար ու կադրային քաղաքականությունն ավելի լավը լիներ, քան կա, հեղափոխության արդյունքների կապիտալիզացիան մոտավորապես հինգ անգամ ավելի արդյունավետ կլիներ: Մեկ տարի է` կառավարությունն աշխատում է, ու իրենք էլ չգիտեն, թե ինչ կառուցվածք են ուզում: Մեկ տարի է` չգիտեն փոխմարզպետերին ազատելո՞ւ են, թե՞ ոչ: Հինգ ժամ կարող եմ ասել, թե էլի ինչեր: Մի տարի է` Հարկային օրենսգրքից ենք խոսում, երեկ նոր ստացել ենք Հարկային օրենսգիրքի փոփոխությունների փաթեթը»,- նշեց պատգամավորը:
Հարցին, թե ափսոսո՞ւմ են, որ մեկ տարի առաջ չեն միացել Նիկոլ Փաշինյանի սկսած քայլերթին, գուցե կադրերն այդ ժամանակ հենց իրենց շարքերից լինեին, Մարուքյանն արձագանքեց. «Այնպես չէ, որ մեզնից կադրեր չեն գնացել կառավարություն, եթե առաջարկ եղել է, ասել ենք` գնացեք, աշխատեք: Որևէ ափսոսանք չունենք, դրա մասին շատ ենք խոսել: Եթե ինչ-որ բան սխալ արած լինեինք, ապա քաղաքական արենայում գոյություն չէինք ունենք, մինչդեռ ավելին ենք, քան կանք: Ամեն ինչ շատ լավ է եղել, շատ ճիշտ է եղել: Հիմա պետք չէ հետ նայել ու տեսնել, թե ով ինչ ասաց ու արեց, այլ առաջ նայենք ու կապիտալիզացնենք ունեցածը»:
Խմբակցության ղեկավարը հավելեց նաև, որ մեր ժողովուրդն անհամբեր է, ամենօրյա ռեժիմով սպասում է արդյունքների, որ իր կյանքը լավանա հազար ու մի ոլորտում: Սակայն, ըստ Մարուքյանի, մարդիկ արձանագրում են, որ կյանքը վատանում է, կրճատումներ են լինում: «Ուզում եմ մի օրինակ բերել` մշակույթի նախարարության պետական հուշարձանների պահպանության ՊՈԱԿ-ի աշխատակիցները, որ ամսական 50 հազար դրամ աշխատավարձ են ստանում, յուրաքանչյուր ամիս բարձրանում էին որևէ սարի, լանջի վրա` տեսնելու, թե այս կամ այն հուշարձանն ինչ վիճակում է: Հիմա արդեն մի քանի ամիս է, այդ մարդիկ հավելյալ գումարները չեն ստանում ու իրենց գրպանից են գումար ծախսում, որ գնան տեսնեն, թե այդ հուշարձաններն ինչ վիճակում են»,- ասաց պատգամավորը: