|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Աշխարհի լավագույն պրոմոտորական կազմակերպություններից մեկի՝ «Golden boy promotion»-ի և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի միջև ձեռք է բերվել համագործակցության համաձայնագիր: Այս մասին տեղեկացնում է ՀԲՖ նախագահ Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում:
«Համագործակցություն է ձեռք բերվել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի և «Golden boy promotion»-ի միջև, որը մեծ հնարավորություն կտա հայ բռնցքամարտիկներին և նոր դռներ կբացի նրանց համար: Շնորհակալ ենք Օսկար դե լա Հոյային: Ես վստահ եմ, որ մեր համագործակցությունը օգտակար կլինի 2 կողմերիս համար»-գրել է ՀԲՖ նախագահը:
Նշենք, որ նախկին բռնցքամարտիկ Օսկար դե լա Հոյան, ով Golden boy promotion-ի հիմնադիր ղեկավարն է` Օլիմպիական խաղերի չեմպիոն է, 6 քաշային կարգերում նվաճել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը և մի շարք ռեկորդների հեղինակ է: