|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վրաստանի Քութայիս քաղաքում ավարտվեց բռնցքամարտի երիտասարդների միջազգային մրցաշարը, որին մասնակցում էին նաև հայ երիտասարդ բռնցքամարտիկները:
Վրաստան մեկնած մեր բոլոր մարզիկներն էլ նվաճել են մեդալներ, ընդ որում` մեր 11 մարզիկներից 7-ը կանգնել են պատվո հարթակի ամենավերին աստիճանին: Ոսկե մեդալ են նվաճել 49 կգ քաշային Արտյոմ Ալեքսանյանը, 56 կգ քաշային Արսեն Պողոսյանը, 75 կգ քաշային Գևորգ Պետրոսյանը, 81 կգ քաշային Նարեկ Մանասյանը, 91 կգ քաշային Սերյոժա Հակոբյանը և գերծանր քաշային Գնել Մուրադյանը: Չեմպիոնական տիտղոս է նվաճել նաև գեղեցիկ սեռի մեր միակ ներկայացուցիչը՝ երիտասարդների աշխարհի չեմպիոն Անուշ Գրիգորյանը:
52 կգ քաշային Դավիթ Ասատրյանը և 60 կգ քաշային Սամվել Մելիքյանը նվաճելեն արծաթե մեդալ, իսկ 60 կգ քաշային Էրիկ Պետրոսյանը և 69 կգ քաշային Տիգրան Մելքոնյանը կանգնել են պատվո հարթակի 3-րդ աստիճանին: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: