| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Թուրքիայում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր տեղի ունեցան կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը: Արդեն հաղորդել ենք, որ
եւ նվաճել են օլիմպիական ուղեգիր, իսկ մեր մյուս 3 մարզիկները` 56 կգ քաշային Արամ Ավագյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը պարտություն կրեցին ու վաղըկպայքարեն 3-րդ տեղի համար, որը նույնպես կապահովի օլիմպիական վարկանիշ:
Չնայած ձեռք բերած 2 վարկանիշների, այնուամենայնիվ Թուրքիայի մրցաշարը չկարողացավ պահպանել բռնցքամարտի արդար մրցավարական կաննոները հայ մարզիկների նկատմամբ: 56 կգ քաշային Արամ Ավագյանի մրցակիցը Ադրբեջանի ներկայացուցիչն էր: Առաջին րոպեից սկսած ռինգի մրցավարը անհասկանալի կերպով 2 միավոր հանեց մեր բռնցքամարտիկից, իսկ բռնցքամարտում կորցրած 2 միավորը հետ բերելը գրեթե անհնար է: Հիշեցնենք, որ նախորդ փուլում Արամը հաղթել էր թուրք մարզիկին: 
64 կգ քաշային կարգում Հովհաննես Բաչկովը մեկ գլուխ բարձր էր մրցակցից, սակայն անհասկանալի կերպով միավորները գնում էին հակառակորդին:
Այնուամենայնիվ, տղաները չեն ընկճվել եւ պատրաստ են վաղը պայքարել օլիմպիական ուղեգրերի համար:
ՀԲՖ մամուլի ծառայություն