Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Կրթական ամբողջ համակարգը պետք է ապաքաղաքականացվի՝ սկսած բուհականից մինչև դպրոցական: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այն ռեկտորները, որոնք բարձրագույն կրթական համակարգը դարձրել են կուսակցական բջիջներ, այն ռեկտորները, որոնք ուսանողի վրա դռներ են փակել, նման ռեկտորները նոր Հայաստանում անելիք չունեն: Սա իմ շատ հստակ դիրքորոշումն է, և մենք չպետք է վախենանք այդ դիրքորոշումն ասել: Թող դռները ճանկռեն, իրանց սեղաններն ու բազկաթոռները ճանկռեն, բայց իրանք նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան և իրենց համար այլ աշխատանք, այլ անելիք և այլ առաքելություն գտնեն: Չի կարող ՀՀ-ում ուսանողի վրա դուռ փակած կամ կրթական պրոցեսը կուսակցականացրած ռեկտորը և ղեկավարությունը շարունակի աշխատել: Չի կարող այդպիսի բան լինել: Հեղափոխությունը սկսվել է այս պահանջով և ավարտվելու է այս պահանջով: Չկա տարբերակ: Այո, սա քաղաքական որոշում է, և այդ քաղաքական որոշումը մի շաբաթ այս կողմ, մի շաբաթ այն կողմ կիրագործվի: Որևէ մեկը հանկարծ չմտածի, թե մենք կմոռանանք ինչի համար ենք հավաքվել։ Հույս չունենան...»,- շեշտեց Փաշինյանը: