Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության նիստից հետո բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանն ու գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը համատեղ ասուլիս տվեցին՝ ներկայացնելով Խոսրովի անտառում բռնկված հրդեհի հետևանքով ստեղծված ընթացիկ վիճակը։
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ մինչ այս պահը ԱԻՆ անձնակազմը, փրկարար ծառայողներն և անտառտնտեսության աշխատակիցները շարունակում են հրդեհի հետմարման աշխատանքները, և ԱԻՆ-ի մոտ 80 աշխատակից մի քանի ուղղություններով աշխատում է։
Ըստ նրա` հրդեհին արձագանքումը եղել է անմիջապես, բնապահպանական ծրագրերը նույնպես իրականացվել և իրականացվում են անմիջապես, դա արտահայտվում է նրանով, որ մինչ օրս այնտեղ աշխատում են բնապահպանության նախարարության աշխատակիցները, որոնք պայքարում են ամեն բույսի ու ծառի համար՝ փորձելով նվազեցնել, չեզոքացնել հրդեհի վնասները։ Ինչ վերաբերում է տեխնիկական միջոցների անկատարությանը, Դավիթ Տոնոյանը նշեց, որ պետք է հաշվի առնել, որ այդ օրերին հրդեհաշիջման աշխատանքները տարվում էին երկու ուղղությամբ՝ Արտավան և Խոսրովի արգելոց ուղղություններով։
«Տեխնիկական միջոցներով ոչ բավարար հագեցվածությունը, ռելիեֆի կտրտվածությունն ու քամին խոչընդոտել են աշխատանքներին: Ինչևէ, որոշ եզրակացություններ արվել են, նախագահին ու վարչապետին ներկայացվել են առաջարկություններ՝ տեխնիկական հագեցվածությունն ավելացնելու նպատակով»,- ասաց նախարարը։
Ըստ նրա` դիմել են ռուսական կողմի օգնությանը միայն այն բանից հետո, երբ հրդեհը խոտածածկ տարածքներից անցել է անտառին՝ ձեռք բերելով մեծ ծավալ։
«Արձագանքի ուշացում չի եղել, իրավիճակը գնահատվել է, և որոշում է կայացվել»,- պնդեց նախարարը՝ ի պատասխան այն հարցին` եղե՞լ է, արդյոք, արձագանքի ուշացում։
Ինչ վերաբերում է իր հասցեին հնչած քննադատություններին, Տոնոյանը նշեց, որ այդ քննադատությունները շարժառիթ են եղել՝ ավելի ճիշտ գործելու։ «Ես չէի կարող ՊՆ փորձը չբերել` այդ արտակարգ իրավիճակը լուծելու հարցում, դա ինձ շատ օգնեց։ Անկեղծ ասած` հրդեհի բռնկման առաջին ժամերին, երբ երկրորդ օջախը գոյացավ, ունեցել ենք կոորդինացիոն խնդիր, սակայն այդ խնդիրը լուծվեց բնապահպանության նախարարի հետ համատեղ աշխատանքների արդյունքում»,- խոստովանեց նախարարը։