Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չեմ ուզում շատ բան ասեմ, բայց բոլորը Հանրապետականի մոտ են գալիս: Եթե ինձ մոտ մեկը տենց բան ասի, նկարը կդնեմ դեմը, որ ժամին, որ րոպեին ա ուզեցել էս կողմ գալ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը՝ պատասխանելով հարցին` ճի՞շտ է, որ երբ ընդդիմությունը կառավարությանն անվստահություն հայտնի, հանրապետականների շրջանում առնետավազք է սկսվելու:
Հարցին` արդյո՞ք հոգու խորքում որոշ հանրապետականներ դժգոհ չեն կառավարության վարած քաղաքականությունից, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Եթե մարդ մի բանից դժգոհ ա լինում ու չի արտահայտվում, ինֆարկտը շուտ խփում, մեռնում ա: Պիտի մեջդ չպահես ոչ մի բան: Ինձ ինչ հետաքրքրում ա, ես պրյամոյ կառավարությանն ասում եմ»:
Yerkir.am-ի հարցին՝ եղե՞լ է դեպք, որ ինքը դիմի վարչապետին ու նախարարներին՝ քննադատելով նրանց վարած քաղաքականությունը, պատգամավորը պատասխանեց, որ ինչքան դիմել է վարչապետին, դեռ «չէ» պատասխան չի լսել: Դիմել է օրենքով, դիմել է իր ընտրատարածքի ասֆալտապատման համար, մի քանի անգամ դիմել է գյուղատնտեսության նախարարին, տրանսպորտի նախարարին, մարզպետին:
Իսկ պատգամավորը լիարժեք գո՞հ է կառավարության աշխատանքից: Այս հարցին նա պատասխանեց. «Ո՞նց կարող ա գոհ չլինենք, աշխատում են, էլի, մենք էլ ինչ հարցով դիմում ենք, եթե հնարավորություն ունեն, օգնում են: Չի կարելի լրիվ ասել, որ գործ չեն անում, մի քիչ էլ հնարավորություններին պետք ա նայել»: