Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Սիրելի՛ հայրենակիցներ
Պարբերաբար ներկայացնում եմ Գեղարքունիքի մարզի սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական, կրթական և հանրային կյանքի կարևոր այլ խնդիրները, որոնք բարձրաձայնում են տարածաշրջանում բնակվող մեր հայրենակիցները։
Այսօր խոսելու եմ այս տարածաշրջանի դպրոցների խնդրահարույց օպտիմալացման գործընթացի մասին։
Օպտիմալացման քողի տակ միավորվում են մարզի թվով 15 հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ առանց հաշվի առնելու գյուղական այդ բնակավայրերում դպրոցների կենսական նշանակությունը ժողովրդագրական, կրթական, սոցիալական, անվտանգային և կենսական այլ ոլորտներում։
Մասնավորապես, օպտիմալացման՝ փաստացի փակման գործընթացում են գտնվում հետևյալ բնակավայրերի դպրոցները․
Ճամբարակ համայնք՝ Գետիկի, Կալավանի, Անտառամեջի,
Վարդենիսի համայնք՝ Կութի, Ազատի, Նորաբակի, Ջաղացաձորի, Գեղամաբակի, Կուտականի, Տրետուքի, Փամբակի, Լճավանի, Աղբրաձորի, Ավազանի միջնակարգ դպրոցները,
Մարտունու համայնքի Ծովինարի տարրական դպրոցը։
Նախորդ չորս տարիներին արդեն փակվել են Վարդենիս համայնքի Գեղաքարի և Մեծ Մասրիկի դպրոցները։
Հետևողականորեն շարունակվող այս խնդրահարույց գործընթացը պետք է անհապաղ կասեցվի՝ կանխելու առանց այն էլ սոցիալապես խոցելի, սահմանապահ և ռազմավարական նշանակության այս բնակավայրերի բնականոն կյանքի ապահովման նոր ու անտանելի խնդիրների ավելացումը։
Առաջնային պետք է հաշվի առնվեն գյուղական այս բնակավայրերի բնակիչների կողմից բարձրացվող առարկայական և կենսական խնդիրները, որոնց անտեսումը անխուսափելիորեն հանգեցնելու են զանգվածային արտագաղթի և այս բնակավայրերի դատարկվելուն։