Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի լողի պատանեկան հավաքականն օգոստոսի 23-ից 28-ը ԱՄՆ-ի Ինդիանապոլիս քաղաքում կմասնակցի պատանիների աշխարհի առաջնությանը:
Լողի հայկական դաշնության նախագահ Մեսրոպ Հովսեփյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրեց, որ մրցավայր մեկնելու են մեր լավագույն պատանի լողորդները՝ Արթուր Բարսեղյանը (50 եւ 100 մ. ազատ ոճ, 50 մ. բատերֆլայ), Վարսենիկ Մանուչարյանը (50 եւ 100 մ. ազատ ոճ, 50 մ. բատերֆլայ) եւ Անի Պողոսյանը (50 եւ 100 մ. ազատ ոճ, 50 մ. թիկնալող):
«Հուլիսին, աշխարհի մեծահասակների առաջնությունում Անի Պողոսյանը 2018 թ. պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության «B» կարգի վարկանիշ ձեռք բերեց: Նույնպիսի հաջողության հասավ նաեւ Արթուր Բարսեղյանը: Նա «B» կարգի ուղեգիր նվաճեց Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնում: Ընդ որում, Արթուրի արդյունքը շատ մոտ է «A» կարգի վարկանիշին: Հավատում ենք, որ մեր լողորդները կարող են հաջող հանդես գալ նաեւ աշխարհի պատանեկան առաջնությունում», - ասաց Հովսեփ Մեսրոպյանը:
Լողի հայկական դաշնությունում չեն բացառում նաեւ, որ Հայաստանը կարող է 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի մասնակից ունենալ:
«Մենք փոքրիկ քայլերով, բայց նպատակասլաց շարժվում ենք առաջ ու այս երեք պատանի լողորդների ցուցանիշների կայուն աճը մեզ հույս է ներշնչում, որ հնարավոր է՝ Տոկիոյի օլիմպիական լողուղյակում Հայաստանը ներկայացուցիչ ունենա», - ասաց Հովսեփ Մեսրոպյանը: