կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-26 20:58
Սպորտ

Հովհաննես Բաչկովը և Կարեն Տոնականյանը կմասնակցեն բռնցքամարտի աշխարհի առաջնությանը

Հովհաննես Բաչկովը և Կարեն Տոնականյանը կմասնակցեն բռնցքամարտի աշխարհի առաջնությանը
Խարկովում հունիսի 14-ից 25-ը ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ազգային հավաքականի անդամ, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը (անձնական մարզիչ՝ Ռուդիկ Մկրտչյան) դարձել է Եվրոպայի չեմպիոն: 
 
Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի հավաքականը առաջնությանը մասնակցել է Արթուր Հովհաննիսյան (49 կգ), Նարեկ Աբգարյան (52 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (64 կգ), Վլադիմիր Մարգարյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Նարեկ Մանասյան (91 կգ), Գուրգեն Հովհաննիսյան (91+ կգ), կազմով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ։ 
 
Առաջնության արդյունքներով՝ բռնցքամարտի Հայաստանի Հանրապետության հավաքականի երկու մարզիկներ՝ Հովհաննես Բաչկովը և Կարեն Տոնականյանը, իրավունք են ձեռք բերել մասնակցելու աշխարհի առաջնությանը, որը կկայանա Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում՝ 2017 թվականի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 4-ը: