Գրոսմայստերներ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը և Զավեն Անդրիասյանը կմասնակցեն հունիսի 15-ից 21-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում անցկացվելիք շախմատի աշխարհի արագ և կայծակնային խաղերի առաջնություններին: Այս մասին հայտնում է armchess.am-ը: