|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում վերջին ամիսներին սկիզբ առած գնաճը «նոր հորիզոններ է նվաճում»: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հսկայական գնաճ է արձանագրել սառեցված մսի և ձկնամթերքի շուկայում: Խոզի սառեցված միսը հունվար-հոկտեմբեր ամիսներին թանկացել է 41.6 տոկոսով, ընդ որում, միայն հոկտեմբերին գնաճը կազմել է 3.4 տոկոս: Ոչ միայն թարմ, այլև սառեցված ձկնամթերքն էլ այս ընթացքում թանկացել է 27.8 տոկոսով, ծովամթերքը՝ 24.7 տոկոսով:
Նկատենք, որ այս թանկացումները հիմնականում հետևանք են ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի, քանի որ մի շարք ապրանքատեսակների դեպքում ՀՀ-ի համար սահմանված արտոնությունների ժամկետը սպառվել է, և արդեն սկսել են կիրառվել ԵԱՏՄ-ում ընդունված ընդհանուր դրույքաչափերը»,-գրում է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: