կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-09-11 12:33
Հասարակություն

Մսամթերքի, ոգելիչ խմիչքների և ծխախոտի շուկայում գնաճ է արձանագրվել

Մսամթերքի, ոգելիչ խմիչքների և ծխախոտի շուկայում գնաճ է արձանագրվել

Այս տարվա հունվարի բարձր գնաճից հետո փետրվարից հունիս ընկած ժամանակահատվածում Հայաստանի սպառողական շուկայում գնանկում է արձանագրվել. այսօր լրագրողներին հայտնեց Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:

Ներկայացնելով վերջին ամիսներին սպառողական շուկայում արձանագրված տվյալները` Մարտիրոսյանը նշեց, որ վերջին 4 ամիսներին ամսական միջին գնանկումը կազմել է 0,1 ից մինչև 0,5 %: «Վերջին երկու ամիսներին սպառողական շուկայում գնանկումն ավելի խորն է եղել: Վերջին 6 ամիսների ընթացքում սպառողական շուկայում ընդհանուր գնանկումը կազմել է 4,6 %, իսկ օգոստոսին սպառողական շուկայում արձանագրվել է գնաճ՝ 0,1 %»,- ասաց նա:

Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ նախորդ մեկ ամսում ամենամեծ գնանկումը եղել է հավկիթի շուկայում՝ 5,5 %, այնուհետև մրգերինը՝ 5,1 իսկ կաթնամթերքի գները նվազել են 5 %-ով: Գնաճ է արձանագրվել մսամթերքի, ոգելիչ խմիչքների և ծխախոտի շուկայում: Կարտոֆիլի գինը, հունիսի համեմատ, նույնպես աճել է:

Վերջին ամիսների ընթացքում հանրապետության 5 քաղաքներում գնաճ է արձանագրվել, ընդ որում` ամենաբարձր գնաճը եղել է Իջևանում: Գնանկում արձանագրվել է հանրապետության 4 բնակավայրերում, ամենամեծը` Կապանում: