Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Օգոստոսի 9-ին, ժամը 04:52-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի սկզբնամասում` ջրատարի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետա-Վեդի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին բախվել են «YTO-X804» մակնիշի 9075 պետհամարանիշով (վարորդ՝ 1966 թ. ծնված Ա. Օ.) տրակտորը և «Mercedes E320» մակնիշի 39 AS 531 պետհամարանիշով (վարորդ՝ Դ. Ս.) ավտոմեքենան. «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:04-ին, մարվել՝ 05:27-ին:
«Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Դ. Ս.-ը և ուղևոր՝ 1986 թ. ծնված Վ. Ե.-ը հոսպիտալացվել են Վեդու ԲԿ, որտեղ բժիշկները Դ. Ս.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Ե.-ինը` ծանր և տեղափոխել Մասիսի ԲԿ: