|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Սեպտեմբերի 30-ին, ժամը 20.47-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են КамАЗ մակնիշի 67 UU 405 (վարորդ՝ 1967 թ. ծնված Գ. Ե.) և Беларус մակնիշի 18-OO (վարորդ՝ 1956 թ. ծնված Ն. Ե.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
Փրկարարները Беларус ավտոմեքենայի վարորդին և ուղևորին՝ 1967 թ. ծնված Գ. Պ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից: Վերջիններս հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժած Ն. Ե.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ.Պ.-ը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Փրկարարները դադարեցրել են վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: