Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի 19-ին, 21.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագավիթի ՃՈ հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 51QL001 պ/հ (վարորդ Ա. Մ. ծնվ.1965թ.) և «Մերսեդես» մակնիշի 11VV115 պ/հ (վարորդ Ռ. Բ. ծնվ.1962թ.) ավտոմեքենաները, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել Նորագավիթի ՃՈ հենակետի ցանկապատած տարածքում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը Ա.Մ.-ը և «Մերսեդես» մակնիշի 51QL001 պ/հ ավտոմեքենայի ուղևոր Գ. Ս.-ը (ծնվ.1982թ.) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Մասիսի ԲԿ, որտեղ տուժածներին ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն և դուրս գրել: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Ռ.Բ.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի ԲԿ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Ժ.23:08-ին հրշեջ-փրկարարները փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները և անջատել մարտկոցները: