Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 31-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատ-Քաղցրաշեն ավտոճանապարհ 2-րդ կմ-ին բախվել են «ВАЗ-2106» մակնիշի 35 DO 225 պ/հ (վարորդ՝ 1986 թ. ծնված Վ. Ղ.), «ВАЗ-2107» մակնիշի 35 CA 583 պ/հ (վարորդ՝ 1993 թ. ծնված Ա. Ղ.) ավտոմեքենաները և Արտաշատ-Քաղցրաշեն երթուղին սպասարկող 0027L պ/հ ավտոբուսը (վարորդ՝ 1949 թ. ծնված Գ. Մ.):
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել և շտապօգնության մեքենային մոտեցրել «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին. վերջինս և ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները «ВАЗ-2106»-ի վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ավտոբուսի վարորդի առողջական վիճակը` բավարար:
Փրկարարները փակել են «ВАЗ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոբուսը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: