Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հոկտեմբերի 1-ին, ժամը 07.12-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարահին՝ Չկալովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարահի Սևան-Մարտունի հատվածի 5-րդ կմ-ին «Նիսան Տիանա» մակնիշի 71 TR 100 պ/հ (վարորդ` 1980 թ. ծնված Ա. Շ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրասյանը և շրջվել։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել Ա. Շ.-ին, ուղևորներ՝ 1992 թ. ծնված Զ. Մ.-ին և 1994 թ. ծնված Մ. Մ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Սևանի ԲԿ, որտեղ Զ. Մ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ բավարար: