Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օգոստոսի 23-ին, ժամը 13.33-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 8 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.58-ին, մարվել՝ 14.07-ին: Այրվել են պատշգամբի գույքը` մասամբ (բազմոց, 2 աթոռ), կենցաղային իրեր (մոտ 4քմ) և պատուհաններ ( մոտ 4 քմ):
Հրշեջ-փրկարարները 1936 թ. ծնված Ս. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: 1938 թ. ծնված Օ. Ա.-ը և Ս. Ա.-ը հոսպտալացվել են «Աստղիկ» ԲԿ, որտեղ Օ. Ա.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ս. Ա.-ը, ստանալով առաջին բուժօգնություն, տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Նրա առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: