Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Արցախին եվրոպական մարդասիրական կազմակերպությունների կողմից օգնություն տրամադրելու ՀԲԸՄ միջոցառման ժամանակ, Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ Արցախը լինելով Եվրոպայի մաս՝ արդար չէ, որ դուրս է մնացել եվրոպական ինստիտուտների ուշադրության կենտրոնից:
Մելիքյանի խոսքով՝ 2016 թվականի ապրիլյան քառօրյան կարելի է դիտել որպես բաժանարար գիծ: «Այդ իրադարձություններից հետո արցախյան հիմնախնդիրների նկատմամբ սփյուռքյան կառույցների ուշադրության ակնհայտ մեծացում եմ տեսնում»,- ասաց Արցախի ՄԻՊ-ը, ապա հավելեց, որ իրենց ակնկալիքը Եվրոպայի ներկայությունն է Արցախում:
Ըստ նրա՝ Եվրոպական քաղաքակրթությունն արցախցիների ընտրությունն է: Նա հավելեց, որ փորձում են, որպեսզի Արցախում մարդու իրավունքները պաշտպանվեն եվրոպական չափանիշներով, և որ Արցախն իրեն Եվրոպայի մաս է զգում:
Հարցին՝ որքանո՞վ է անվտանգ այսօր թալիշցիների համար վերադառնալ իրենց բնակավայրերը, նա արձագանքեց. «Արցախի Հանրապետությունն իրենից կախված ամեն ինչ փորձում է անել, և շատ հաճախ դա դրսևորվում է շատ կոնկրետ և հստակ ծրագրված միջոցառումներով, որպեսզի անվտանգության մակարդակը լինի հնարավորինս բարձր, բայց մենք գիտենք՝ ում հետ գործ ունենք»:
Նա նշեց, որ անվտանգությունը սև ու սպիտակ երևույթ չէ: «Չի կարելի ասել՝ Ստեփանակերտում բացարձակ անվտանգ է, Թալիշում բացարձակ վտանգավոր է: Բնականաբար, շփման գծից հեռավորությունը որոշակի ազդեցություն ունենում է անվտանգության մակարդակի վրա»: